BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ժամանել է Հայաստան

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ժամանել է Հայաստան
22.06.2014 | 11:51

Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:
Հայոց պատրիարքը հանդիսավոր թափորով «Հրաշափառ» երգեցողության ներքո առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց աղոթք: Ամենապատիվ պատրիարքին միաբանության անունից ողջունեց Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց պատրիարքը` հայտնելով, որ հոգեկան հրճվանք է ապրում գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Անշուշտ, հաճախակի չայցելել դեռևս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է և պետք է այդպես մնա և պիտի մնա մանավանդ Երուսաղեմի հայերի համար»,- նշեց Նուրհան պատրիարքն իր խոսքում:
Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի և Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը:
Ողջունելով Ամենապատիվ պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս օրերին Սփյուռքի և Հայաստանի տարբեր համայնքներից Սուրբ Էջմիածնում ժողովի են համախմբվել Մայր Աթոռի միաբանները և հունիսի 22-ին նաև իրենց մասնակցությունը պիտի բերեն Սուրբ Էջմիածնի տոնին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեությանը, միաբանության կյանքին, հայ ժողովրդի հոգևոր ընթացքին: Առաջիկա օրերին Ամենայն հայոց հովվապետը և Երուսաղեմի պատրիարքն կանդրադառան Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրների:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ